211652_close_icon
views-count2239 դիտում article-date 20:35 25-08-2015

Արսեն Վենգեր. Պետք չէ ինձ խելք սովորեցնել

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը արձագանքել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, ներկայումս մարզական վերլուծաբան Գարի Նևիլի խիստ քննադատությանը: Նշենք, որ Նևիլը Վենգերին մեղադրել էր չափից դուրս ինքնավստահության մեջ: «Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ կապ ունի այստեղ ինքնավստահությունը: Ես ուղղակի իմ աշխատանքն եմ կատարում: Իսկ ուրիշները թող գնահատեն այն: Յուրաքանչյուր ոք սեփական տեսակետի իրավունք ունի: Ես կարող էի ձեզ ապացուցել, որ դա սխալ է, բայց եկեք չթեժացնենք այս վեճը: . Երբ դու չես հաղթում, ապա միշտ սխալ ես:Բայց ես կարծում եմ, որ բավականաչափ փորձ և ինտելեկտ ունեմ, որպեսզի ինքս հասկանամ, թե ինչն է վատ, ինչն է լավ: Այնպես որ, պետք չէ ինձ ելք սովորեցնել», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր