2671 դիտում
09:00 26-08-2015
Դրամի հետագա արժեզրկումը կանխելու նպատակով ԿԲ-ն պատրաստ է առաջիկա օրերին մինչև 50 միլիոն դոլարի ինտերվենցիա իրականացնել. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ ՀՀ կենտրոնական բանկը ուղիղ 20 միլիոն դոլարի ինտերվենցիա է իրականացրել ՀՀ ֆինանսական շուկա։ Սակայն եթե նախկինում արտարժութային ինտերվենցիաները ԿԲ-ն իրականացնում էր ֆոնդային բորսայի միջոցով, ապա հիմա այլ կերպ է վարվում։ Ըստ ԿԲ-ի, ամեն օր հրապարակվող «ՀՀ արժութային սվոթ շուկայի շրջանառությունը» տեղեկանքի, երեկ բոլոր բանկերը միասին միջբանկային շուկայում գնել են 20 միլիոն դոլար, բայց նրանցից ոչ մեկը այդ 20 միլիոնը չի վաճառել։
Ըստ այդ տեղեկանքի՝ մեկ դոլարի վաճառքի գինը կազմել է 483 դրամ 64 լումա։ Սա այլ կերպ, քան կիսաթաքուն ինտերվենցիա անվանել հնարավոր չէ։ Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, դրամի հետագա արժեզրկումը կանխելու նպատակով ԿԲ-ն պատրաստ է առաջիկա օրերին մինչև 50 միլիոն դոլարի ինտերվենցիա իրականացնել։ Պարզ չէ, թե ինչ է անելու ԿԲ-ն, եթե դրանից հետո էլ դրամի արժեզրկումը շարունակվի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4071 դիտում
10:48 03-05-2022
Դոլարի՝ չափից շատ արժեզրկումը բացասական հետևանքներ կունենա մեր տնտեսության վրա. «Փաստ»
1390 դիտում
19:18 04-03-2023
Իրականացվում են հետազոտություններ՝ ՀՀ ներթափանցած կարմրուկի հետագա տարածումը կանխելու նպատակով. ԱՆ
2034 դիտում
07:31 28-11-2014
Ռուբլու արժեզրկումը հանգեցրել է դրամի արժեզրկմանը. ՀԺ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը