3010 դիտում
09:57 27-08-2015
«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում վախի մթնոլորտ ստեղծելով աշխատողներին մասսայաբար ազատում են աշխատանքից. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. «Մեզ հասած տեղեկություններով, ռուսական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ներկայացուցիչները երեկ առավոտյան այցելել են տարբեր տեղամասեր և աշխատակիցներից պահանջել ստորագրել զգուշացման թերթիկ, որով աշխատակիցը հաստատում է, թե տեղյակ է, որ իրեն ազատելու են աշխատանքից նոր աշխատակարգով աշխատել չհամաձայնելու դեպքում։ Երասխ-Մասիս տեղամասի պետ Աշոտ Զոհրաբյանը երեկ մեզ ասաց. «...Ով չստորագրեց նախազգուշացման թերթիկը, իրենց ծանուցում կգնա, որ ազատված են աշխատանքից»:
Բանն այն է, որ ընկերությունն աշխատողների համար սահմանել է նոր կանոնակարգ՝ քառօրյա աշխատանքային շաբաթ, կրճատել է աշխատաժամանակը եւ աշխատավարձը, որի հետ աշխատակիցները համաձայն չեն, չեն ցանկանում այդ պայմաններում աշխատել: Որոշներն անգամ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել են դատարան:
Իսկ ընկերությունը պնդում է, որ եթե աշխատակիցները համաձայն չեն իրենց պայմանների հետ, ապա իրենք չեն ցանկանում շարունակել հետագա համագործակցությունը:
«Ներկա պահին իմ ենթակայության տակ 60 աշխատող կա, այսօր եկել են տնօրինությունից իմ աշխատողներին նախ ռուսերեն տարբերակով, ապա նաեւ հայերենով ինչ-որ թուղթ են բերել, կարդացել, որ եթե համաձայն չեն նոր կարգի հետ, ապա գործատուն տեղեկացնում է, որ իրենք աշխատանքից ազատված են: Ընդ որում՝ այդ թուղթը ոչ կնքված էր, ոչ համարակալված: Իրենք հիմա փորձում են վախի մթնոլորտ ստեղծելով, միայն իմ տեղամասից 60 հոգու ազատել աշխատանքից: Եվ հիմա, ոչ չստորագրեց նախազգուշացման թերթիկը, իրենց ծանութցում կգնա, որ ազատված են աշխատանքից»,-մեզ հետ զրույցում ասաց Երասխ-Մասիս տեղամասի պետ Աշոտ Զոհրաբյանը»:
Նմանատիպ նյութեր
1992 դիտում
10:01 09-03-2016
Ոստիկանությունը հետևողական ստուգումներ է իրականացնում «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում. «Ժամանակ»
3103 դիտում
09:33 23-03-2016
«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում ստուգումների արդյունքներն ուղարկվել են Քննչական կոմիտե. «Ժամանակ»
3117 դիտում
08:59 26-06-2019
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում գործարարից «ատկատ» են պահանջել. «Ժամանակ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»