32604 դիտում
12:37 28-08-2015
Մինչ ԶԼՄ-ներում ստահոդ տեղեկություններ են տարածվում, թե Երևանի նախկին ոստիկանապետն արտագաղթել է, նա գրեթե ամեն օր Երևանում զբաղվում է մարզումներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, տպագիր մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել, թե Երևանի ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը տևական ժամանակ է, իր ընտանիքով արտագաղթել է Հայաստանից և բնակություն է հաստատել արտերկրում:
Օրեր առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ականատես է եղել, թե ինչպես է Ն. Նազարյանն այցելել «Դինամո» մարզադահլիճ:
Գ. Շամշյանի հարցին, թե ինչպես է պարոն Նազարյանի տրամադրությունը, վերջինս ժպտալով պատասխանել է. «Հոյակապ, սա իմ երկիրն է, իմ երկրում ո՞նց պետք է զգամ: Էլի եմ ասում, հոյակապ: Իմ երկրից ոչ մի տեղ չունեմ գնալու»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ Հյուսիսային պողոտայում նա հանդիպել է Ն. Նազարյանի որդուն՝ Արմեն Նազարյանին, ով իր ընկերների հետ բացօթյա սրճարանում վիսկի էր վայելում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ն. Նազարյանը անգամ Համահայկական 6-րդ խաղերի ժամանակ գրեթե ամեն օր հետևել է մրցումներին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
3460 դիտում
10:23 28-02-2020
Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելից. ստահոդ քարոզչությունը տարածվում է ռուսական կայքերով. «Հայկական ժամանակ»