211652_close_icon
views-count1231 դիտում article-date 11:20 29-08-2015

Ռուսաստանը խզել է Ուկրաինայի հետ տրանսպորտային հաղորդակցության մասին համաձայնագիրը

Ռուսաստանը խզել է Ուկրաինայի հետ «Կովկաս» և «Ղրիմ» նավահանգիստների միջոցով երկաթուղային և լաստանավային հաղորդակցության մասին համաձայնագիրը, հաղորդում է BBC-ն: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից վավերացված փաստաթուղթը հրապարակվել է կառավարության պաշտոնական իրավական տեղեկատվության մասին ինտերնետ-պորտալում: Այն ստորագրվել էր 2004 թվականին՝ Կերչում: Այժմ Ռուսաստանից Ղրիմ կարելի է հասնել կամ օդանավով կամ Կերչի նեղուցով՝ լաստանավով: Ռուսաստանը մտադիր է նեղուցի վրա կամուրջ կառուցել, որը շահագործման կհանձնվի 2018 թվականի վերջին:

Նմանատիպ նյութեր