1296 դիտում
13:11 29-08-2015
ԱՄՆ-ն և Իսրայելը նորագույն սերնդի ՀՀՊ համակարգ կստեղծեն. Օբամա
ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել անվտանգության հարցերի շուրջ: Մասնավորապես, քննարկվում է նորագույն սերնդի հակահրթիռային պաշտպանության համալիրների ստեղծման հարցում համագործակցությունը: Այդ մասին հեռուստակոնֆերանսի ժամանակ ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
«Արդեն մի քանի ամիս է, ինչ մենք քննարկումներ ենք անցկացնում իսրայելական կառավարության հետ այն մասին, թե ինչպես կարող ենք ամրապնդել համագործակցությունը անվտանգության ոլորտում»,-նշել է ԱՄՆ-ի նախագահը:
Նա շոշափել է նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագիրը, ինչն առաջացրել էր Իսրայելի խիստ դժգոհությունը և փոքր-ինչ սառեցրել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:
Օբաման ընդգծել է, որ Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է Մերձավոր Արևելքում իր գլխավո դաշնակցի՝ Իսրայելի անվտանգության ապահովմանը:
Հեռուստակոնֆերանսն անց է կացվել փակ դռների հետևում:
Նմանատիպ նյութեր
7950 դիտում
12:38 13-12-2016
Իսրայելը 5-րդ սերնդի նորագույն կործանիչներ է գնել ԱՄՆ-ից
3476 դիտում
13:56 18-11-2016
ԱՄՆ-ն Քաթարին կվաճառի 72 նորագույն սերնդի F-15QA կործանիչներ. գործարքը կարժենա 21 մլրդ-ից ավելի դոլար
Այս բաժնից
634 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
961 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
784 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին