211652_close_icon
views-count8287 դիտում article-date 17:59 29-08-2015

«Գաբալայի» ղեկավարությունը Մխիթարյանի հարցով զգուշացրել է Դորտմունդի «Բորուսիային»

Ադրբեջանական «Գաբալա» ակումբի գլխավոր մենեջեր Զաուր Ազիզովը որոշ մանրամասներ է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Ադրբեջան թույլ չտալու մասին, հայտնում է azerisport.com-ը: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում «Բորուսիան» Բաքվում պետք է հանդիպի «Գաբալայի» հետ: «Տվյալ դեպքում ակումբի դիրքորոշումը այնքան էլ կարևոր չէ: Ադրբեջանում սեփական օրենքներն են գործում, որին մենք պարտավոր ենք հետևել: Պետական մարմինները կորոշեն այդ հարցը: Ինչ էլ որոշեն, մենք դրան կհետևենք: Վիճակահանությունից հետո մենք դորտմունդյան ակումբին տեղեկացրել ենք մեր երկրի օրենքների մասին: Նրանք մեզ հայտնեցին, որ դա կքնարկեն իրենց մոտ, սակայն ցանկանում են Ադրբեջան ժաամանել ամբողջ կազմով», հայտարարել է Ազիզովը: Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/28/63184/]գրել էին[/url], թե Մխիթարյանը Արցախ այցելելու պատճառով կարող է լուրջ խնդիրներ ունենալ Ադրբեջանում, եթե «Բորուսիայի» հետ Բաքու ժամանի:

Նմանատիպ նյութեր