NASA-ն կուսումնասիրի Ուրանը եւ Նեպտունը
NASA ամերիկյան տիեզերական գործակալությունում քննարկում են Նեպտուն եւ Ուրան մոլորակների ուսումնասիրության հարցը: Սառցե հսկաները եւ նրանց արբանյակները հետազոտված չեն: Գիտնականների համար հատկապես կարեւոր կլինի Նեպտունի ամենամեծ՝ Տրիտոն արբանյակի ուսումնասիրությունը: Այն համարվում է մոլորակի կողմից «զավթված» արբանյակ:
Ներկայում մասնագետները նախագծի մանրամասներն են քննարկում, բայց հայտնի է, որ մինչեւ 2020թ-ն այն պատրաստ չի լինի: Սակայն եթե լինի համապատասխան՝ երկու միլիարդ դոլարի ֆինանսավորում, Ուրանի եւ Նեպտունի ուսումնասիրության ծրագիրը կյանքի կկոչվի: Դա կլինի NASA-ի հերթական խոշոր ծրագիրը: