211652_close_icon
views-count1228 դիտում article-date 18:47 01-09-2015

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությանը

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Արցախի ժողովրդավարական կուսակցության հրավերով Ստեփանակերտ ժամանած Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսիին եւ Եվրախորհրդարանի անդամ Ջորդի Սեբաստիային: ԵԱԴ պատվիրակությանն ուղեկցում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է եվրոպական քաղաքական համակարգի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական դաշտի առնչությունները, մասնավորապես ընդգծելով միջկուսակցական ձեւաչափով համագործակցության անհրաժեշտությունը: Ֆրանսուա Ալֆոնսին նշել է, որ Եվրոպական ազատ դաշինքը պայքարում է ազգերի ինքնորոշման ճանաչման եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման նույն գաղափարների համար, ինչին նաեւ ձգտում է Արցախը: Կողմերը քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով երկուստեք կուտակված փորձի փոխանակումը: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ «ժողովրդավարություն» խմբակցության անդամները: Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ս.թ. ապրիլի 17-ին դարձել է Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ: ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր