211652_close_icon
views-count1273 դիտում article-date 15:52 02-09-2015

Սանկտ-Պետերբուրգում ձերբակալվել է սատանայի քանդակը ոչնչացրած վանդալը

Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է մի երիտասարդի, որը խոստովանել է՝ օրեր առաջ քաղաքի պատմական շենքերից մեկի վրայից ապամոնտաժել եւ ցած է նետել սատանայի հայտնի քանդակը: Երիտասարդի ինքնությունը չի բացահայտվում: Նա դեռեւս չի խոստովանել, թե ովքել են վանդալիզմի պատվիրատուները: Սատանայի քանդակի վերականգման համար ըստ մասնագետների, մոտ 7 միլիոն ռուբլի է պահանջվում: Քանդակի բեկորները գտնվել էին աղբամանում: Հիշեցնենք՝ անհայտ անձինք պատմական շենքերից մեկի պատից ապամոնտաժել-նետել էին հայտնի սատանայի քանդակը: Ականատեսների պատմելով՝ Լիշնեւսկու տան տանիքից մի երիտասարդ ճոպանով իջնելով՝ հասել էր քանդակին եւ գործիքներով ապամոնտաժել այն: Քանդակը բախվել էր գետնին եւ կոտրվել: Մինչ քաղաքացիները զանգել էին ոստիկանություն, դեպքի վայր էր ժամանել «Գազել» մակնիշի ավտոմեքենա: Հանցագործները քանդակի բեկորները լցրել էին դրա մեջ եւ շարժվել անհայտ ուղղությամբ: Հատկանշական է, որ Լիշնեւսկու տան հարեւանությամբ եկեղեցի է կառուցվում, որի քանանան մի առիթով հայտարարել է՝ Աստծո տան հարեւանությամբ Սատանայի քանդակ չպետք է լինի: Քանդակագործ Ալեքսանդր Լիշնեւսկու հեղինակած «Սատանայի կամ Մեֆիստոֆելի տունը» կառուցվել է 1910-1911 թթ. եւ ներառված է քաղաքի պատմական հուշարձանների ցանկում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր