211652_close_icon
views-count1441 դիտում article-date 16:01 02-09-2015

Չինական Տյանցզինում պայթյունի զոհերի թիվը հասել է 160-ի

Չինական Տյանցզին նավահանգստում քիմիկատների պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 160-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 158 մահացածի մասին: 13 մարդ համարվում է անհետ կորած: Մահացածների թվում կա 94 հրշեջ, 11 ոստիկան: 356 տուժած դեռեւս հիվանդանոցներում է: Հիշեցնենք՝ օգոստոսի 12-ին պայթյուններ էին որոտացել վտանգավոր նյութերի պահեստներում: Դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող բնակիչները տարհանվել էին: Նշենք նաեւ, որ պայթյունների եւ հրդեհների հասցրած նյութական վնասի չափը կազմում է 11 միլիարդ դոլար, որից 1,57 միլիարդ դոլարը կվճարեն ապահովագրական ընկերությունները:

Նմանատիպ նյութեր