211652_close_icon
views-count1589 դիտում article-date 18:51 03-09-2015

Չեխական ակումբի մարզիչը ֆուտբոլիստներին ստիպել է աղբահավաքությամբ զբաղվել Գավաթի խաղում պարտվելու համար

Չեխական «Բանիկ» ակումբի գլխավոր մարզիչ Ռոդեմիր Կորիժարը յուրահատուկ կերպով է իր թիմին պատժել Չեխիայի Գավաթից դուրս մնալու համար, որտեղ նա 3:4 հաշվով պարտվել է կիսասիրողական «Իսկրա Ռիմարժով» թիմին: Այժմ հինգ օր անընդմեջ, առավոտյան 7-ից մինչև 9-ը, խաղացողները հասարակական աշխատանք են կատարում, մասնավորապես, ակումբի մարզաբազային հարակից տարածքների աղբահավաքությամբ են զբաղված: «Դա մեր խաղացողներին կստիպի հասկանալ, թե ինչպես պետք է վերաբերվել սեփական պրոֆեսիոնալ պարտականություններին: Նաև կհասկանան, ինչպես են ապրում այն ակումբի ֆուտբոլիստները, որոնց նրանք պարտվեցին», ասել է մարզիչը:

Նմանատիպ նյութեր