211652_close_icon
views-count12401 դիտում article-date 10:18 04-09-2015

Հայկական ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն ճնշել հակառակորդի ակտիվությունը. ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ: Եվ չնայած վերջին օրերի համեմատ խախտումները նվազել են, այնուամենայնիվ հակառակորդը կիռարելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, այդ թվում 60 և 82մմ ականանետեր, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1800 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ճնշելով հակառակորդի ակտիվությունը՝ շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր