4265 դիտում
21:50 04-09-2015
31-ամյա Վաղինակը դանակահարել է 23-ամյա կնոջը եւ նրա հորը` ամուսնալուծության դիմումը հետ չվերցնելու համար
31-ամյա Վաղինակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բազմիցս պահանջել է, որ իր նախկին կինը` 23-ամյա Մարինե Բեժանյանը, հետ վերցնի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմումը։
Հակառակ դեպքում` սպառնալով սպանել նրան, սակայն, Մարինե Բեժանյանը հրաժարվել է կատարել Վաղինակ Հովհաննիսյանի պահանջը, որի արդյունքում ձևավորված հակակրանքի պայմաններում և դրանից դրդված` Վաղինակ Հովհաննիսյանը որոշել է սպանել Մարինե Բեժանյանին:
Վաղինակ Հովհաննիսյանը հանդիպել է Մարինե Բեժանյանին և նրա հորը` Գրիգոր Ժորայի Բեժանյանին, Մարինե Բեժանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր ձեռքում գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է ուղղել Մարինե Բեժանյանի մարմնին, մասնավորապես` նրա կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների շրջանին, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել` հարվածներից մեկը դիպել է Մարինե Բեժանյանի կրծքավանդակի ձախ կեսին։
Մարինե Բեժանյանի հայրը` Գրիգոր Բեժանյանը` Վաղինակ Հովհաննիսյանի հակաիրավական գործողությունները խափանելու համար, սակայն, վերջինիս կողմից Մարինե Բեժանյանին ուղղված դանակի հարվածները դիպել են Գրիգոր Բեժանյանին, որից հետո Գրիգոր Բեժանյանի կողմից Վաղինակ Հովհաննիսյանին դիմադրություն ցույց տալու արդյունքում Վաղինակ Հովհաննիսյանը դեպքի վայրից դիմելով փախուստի, գնացել է տուն:
Ալիկ Հակոբյանի դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
4366 դիտում
19:54 26-09-2020
Բաբկեն Թունյան. ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա
Այս բաժնից
553 դիտում
14:52 30-12-2024
Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան
661 դիտում
14:37 30-12-2024
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը
568 դիտում
14:07 30-12-2024
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն