Ֆինլանդիայի վարչապետը պատրաստ է իր տունը տրամադրել փախստականներին
Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլյան հայտարարել է, որ «միգրացիոն ճգնաժամի» ֆոնին պատրաստ է իր սեփական տունը տրամադրել փաստականներին եւ ներգաղթյալներին: Նա ասել է, որ Կեմպելում գտնվող իր առանձնատունը կարող է ապաստան լինել նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն:
Վարչապետը քաղաքացիներին կոչ է արել հետեւել իր օրինակին եւ օգնել ներգաղթյալներին, որոնք փրկվելով պատերազմից եւ սովից՝ ցանկանում են Եվրոպա հասնել:
Ֆինլանդիայում փախստականների ապաստարաններում այլեւս ազատ տեղ չկա: Տարեսկզբից այս երկիր է եկել 7015 ներգաղթյալ: