211652_close_icon
views-count45242 դիտում article-date 18:08 07-09-2015

Նոր մանրամասներ` Գեղարքունիքի մարզում ՊՆ աշխատակիցների ողբերգական վթարից. պարզվել է վարորդի, 3 մահացածների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է սեպտեմբերի 5-ին` Մարտունի- Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 30-ամյա Սևակ Գասպարյանը բնակվում է Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում և ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես թիկունքի գծով հրամանատարի տեղակալ` կոչումով մայոր, իսկ ուղևոր 30-ամյա Տարոն Սեդրակյանը բնակվում էր Կոտայքի մարզի Գողտ գյուղում: Վերջինս աշխատում էր նշված զորամասում` որպես ավտոծառայության պետ: Տ. Սեդրակյանը մահացել էր տեղում: Մյուս ուղևոր` 38-ամյա Գևորգ Վարդանյանը բնակվում էր Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում, ծառայում էր նշված զորամասում` որպես ճաշարանի պետ: Նա հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է: 28-ամյա Հարություն Միրզոյանը բնակվում է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում, ծառայում է նույն զորամասում` որպես եռակցող: 38-ամյա Գրիգոր Սահակյանը բնակվում էր Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցում, ծառայում էր նույն զորամասում` որպես շարային մասի պետ` կոչումով մայոր էր: Նա մահացել է հիվանդանոցում` գիտակցության չգալով: Ըստ նախնական տեղեկությունների` ավտոմեքենան վարել է Ս. Գասպարյանը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/06/64024/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 5-ին դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղ ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22: 40-ի սահմաններում Mercedes մակնիշի 86 ՏT 777 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում` Ծովակ գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Մինչ կժամաներ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս էին բերել 30-ամյա Սևակ Գասպարյանին, 28-ամյա Հարություն Միրզոյանին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վարդենիս քաղաքի զինվորական կայազորային հոսպիտալ: Հրշեջ-փրկարարները ճանապարհային ոստիկանների, Վարդենիսի ոստիկանության աշխատակիցների, Վարդենիսի հիվանդանոցի շտապ օգնության ծառայության աշխատակիցների և քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս էին բերել 38-ամյա Գրիգոր Սահակյանին, 38-ամյա Գևորգ Վարդանյանին և 29-ամյա Տարոն Սեդրակյանին: Վերջիններս նույնպես օպերատիվ վթարի վայր ժամանած բժիշկները տեղափոխել էին Վարդենիսի զինվորական կայազորային հոսպիտալ: Ճանապարհին Տ. Սեդրակյանը գիտակցության չգալով` մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Արայիկ Շահնազարյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր