13389 դիտում
13:26 08-09-2015
Մայր Աթոռից Երևանի գլխավոր եկեղեցի տեղափոխվեց Եղեռնի սուրբ նահատակների սրբապատկերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագից առաջ, Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների սրբապատկերը Մայր Սթոռ Սուրբ էջմիածնից Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի առաջնորդությամբ տեղափոխվեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի:
Եկեղեցու կենտրոնական մուտքի աստիճանների առջև Մայր եկեղեցու հոգևորականները, եպիսկոպոսաց դասը, հավատացյալ ժողովուրդը, աշակերտները, զինվորականները (Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ) դիմավորեցին Մայր Աթոռից Սրբապատկերը բերող հոգևորականների թափորը և շարժվեցին եկեղեցի: Սրբապատկերը Մայր եկեղեցում կմնա 1 ամիս:
Սրբապատկերն օծվել է 2015 թվականի ապրիլի 23-ին՝ Մայր Սթոռ Սուրբ էջմիածնում տեղի ունեցած Հայոց Եղեռնի զոհերի սրբադասման արարողության ժամանակ:
Այնուհետև Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին մատուցվեց Սուրբ պատարագ` խոնարհում բերելով Եղեռնի սուրբ նահատակների սրբապատկերին, արժանանալով Սուրբ Տիրամոր և Եղեռնի սուրբ նահատակների բարեխոսությանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
884 դիտում
16:35 23-04-2015
Մայր Աթոռից Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը դուրս կբերվի 14 սրբություն
1030 դիտում
22:10 10-04-2015
Մայր Աթոռից Երեւանի սբ. Հովհաննես եկեղեցի կբերվի սբ. Հովհաննես Մկրտչի մասունքը