211652_close_icon
views-count1549 դիտում article-date 11:31 11-09-2015

ԻՊ-ն քիմիական զենք է կիրառել. ԱՄՆ

ԱՄՆ իշխանությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը կասկածում են Սիրիայում եւ Իրաքում մարտական գործողությունների ժամանակ քիմիական զենք կիրառելու մեջ: Մասնավերապես, երկու երկրների սահմանային հատվածներում «իպրիտ» գազի կիրառման չորս դեպք է գրանցվել: ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ այն փոշու տեսքով օգտագործվում է պայթուցիկ նյութերի մեջ: Համարվում է արգելված քիմիական զենք, որն առաջացնում է մաշկային գրգռվածություն, կուրություն եւ շնչառական խնդիրներ: Որոշ տվյալներով էլ՝ Սիրիայի մի քանի շրջաններում իսլամիստները քլոր են կիրառել:

Նմանատիպ նյութեր