211652_close_icon
views-count1563 դիտում article-date 21:15 11-09-2015

Ահազանգով մեկնած ոստիկանները նռնակ և փամփուշտներ հայտնաբերեցին

Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.58-ին, ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ապարանի Ջրամբար գյուղի խաչմերուկում գտնվող շինությունում զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը Ջրամբար գյուղի խաչմերուկում` Ապարան-Աշտարակ ճանապարի ձախակողմյան հատվածում, հայտնաբերել է անհայտ տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 7.62 մմ տրամաչափի 52 և ուսումնական 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր