211652_close_icon
views-count2157 դիտում article-date 08:00 15-09-2015

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի տնտեսության համար մռայլ կանխատեսումներ է ներկայացրել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի տնտեսության համար մռայլ կանխատեսումներ է ներկայացրել: Հանձնաժողովի կայքում հրապարակված կանխատեսումների համաձայն, Հայաստանն այս տարին կփակի ընդամենը 0.9 տոկոս տնտեսական աճով: Այնինչ, հիշեցնենք, կառավարությունը մշտապես խոսում է 4.1 տոկոս աճի մասին: Ի դեպ,ԵՏՄ հանձնաժողովը մռայլ կանխատեսումներ է ներկայացրել ոչ միայն Հայաստանի, այլև ԵՏՄ անդամ մյուս երկրների վերաբերյալ. ըստ այդմ՝ ԵՏՄ-ն իր գոյության առաջին տարին կփակի 2.4 տոկոս տնտեսական անկումով: Մինչ այդ հիշեցնենք, որ Հայաստանի համար մռայլ կանխատեսումներ էր արել նաև Համաշխարհային բանկը»:

Նմանատիպ նյութեր