48902 դիտում
18:00 17-09-2015
Ինչո՞ւ էր Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալը ժամանել Կենտրոն դատարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` սեպտեմբերի 17-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր:
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազգային անվտագության ծառայության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը ևս 2 ամսով երկարացնի «Գաստիկ» մականվամբ, 31-ամյա Վահան Հակոբյանի, «Տլե» մականվամբ, 31-ամյա Սարգիս Հաղանումյանի խափանման միջոց կալանքը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` որոշեց բավարարել ԱԱԾ քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի միջնորդությունը և բավարարեց միջնորդությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վաղը` սեպտեմբերի 18–ին, ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունը խափանման միջոց կալանավորումը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ նշված դատարան է դիմելու «Ծգլ» մականվամբ, 29-ամյա Սարգիս Գրիգորյանի խափանման միջոցը երկարացնելու համար:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօրվա դռնփակ դատական նիստին ներկա էր նշված անձանց շահերը պաշտպանող ճանաչված փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/04/44978/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 4-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի՝ «Սովետաշենի բանտ»-ի մոտ, անհայտ անձը կամ անձինք կրակոցներ էին արձակել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ոստիկանապետի առաջին տեղեկալ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, տեղում էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ոստիակության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության խմբերը: Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել էին ավտոմատ «Կալաշնիկով»-ներ, «Մակարով» տեսակի ատրճանակ և մեծ թվով կրակված պարկուճներ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+