3040 դիտում
23:00 17-09-2015
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը դադարեցնում է անդամակցությունը կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դադարեցնում է անդամակցությունը կուսակցությանը, նաև հրաժարվում խմբակցության ղեկավարի պաշտոնից:
Ռ.Հակոբյանը [url=https://www.facebook.com/ruben.hakobyan.50]Facebook-ի իր էջում [/url]հայտարարություն է գրել, որում ասվում է. «Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։
Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ եւ չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը։
Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Շնորհակալություն եմ հայտնում «Ժառանգության» բոլոր անդամներին՝ վերջին տարիների մեր համատեղ գործունեության համար»։
Նմանատիպ նյութեր
3834 դիտում
16:20 17-03-2022
Աննա Կոստանյանը դադարեցնում է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված