211652_close_icon
views-count2092 դիտում article-date 10:38 18-09-2015

Չիլիի ափերի մոտ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Չիլիում: ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը տեղեկացրել է, որ Չիլիի ափերի մոտ գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լիմարի նահանգի Օվելիե քաղաքից 70 կմ դեպի հյուսիս-արևելք: Հիպոկենտրոնը գտնվել է 21,3 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին առայժմ տեղեկույուններ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ նախօրեին տեղի էր ունեցել հզոր՝ 8,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հետևել էին գրեթե նույն ուժգնությամբ մի քանի հետցնցումներ:

Նմանատիպ նյութեր