1787 դիտում
13:14 18-09-2015
Ադրբեջանն անընդհատ հրաժարվում է ցանկացած տեսակի համագործակցությունից. Էդվարդ Նալբանդյան
Հարեւան Ադրբեջանը, խախտելով ստանձնած պարտավորությունները եւ հակասելով տարածաշրջանային համագործակցության ոգուն, անընդհատ հրաժարվում է ցանկացած տեսակի համագործակցությունից, այդ թվում՝ սահմանին իրավիճակի վերահսկողության հարցում։ Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների տեղական եւ տարածաշրջանային իշխանության մարմինների կոնֆերանսի (CORLEAP) ժամանակ, հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նախարարը նշեց, որ Հայաստանի մյուս սահմանը շարունակում է շրջափակված մնալ Թուրքիայի կողմից, ինչը խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությանը։ Նալբանդյանը անդրադարձավ նաեւ տարբեր ծրագրերի շրջանակներում Վրաստան-Հայաստան համագործակցությանը՝ գնահատելով դա որպես այդ ենթատեքստում դրական փոփոխություն։
CORLEAP-ը ԵՄ «Արեւելյան գործընկերության» երկրներում տարածքային հարթությունը ներկայացնող համատեղ ժողով է որը համախմբում է ԵՄ եւ «Արեւելյան գործընկերության» երկրների տեղական եւ տարածքային իշխանությունների ներկայացուցիչներին: Խորհրդաժողովը միակ հարթակն է, որը հնարավորություն է ստեղծում քննարկելու քաղաքների եւ ռեգիոնների դերակատարումը «Արեւելյան գործընկերության» զարգացման համատեքստում:
CORLEAP, ստեղծվել է Տարածաշրջանների կոմիտեի կողմից (CoR) 2011 թվականին՝ ԵՄ «Արեւելյան գործընկերության» երկրներին տարածքային եւ տեղական հարթություն բերելու նպատակով: CORLEAP-ը համախմբում է 36 տարածքային եւ տեղական քաղաքական գործիչների, որոնցից 18-ը՝ CoR-ից, 18-ը՝ Արեւելյան գործընկերության երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1033 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3187 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1198 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան