211652_close_icon
views-count2382 դիտում article-date 08:26 19-09-2015

ՀՀԿ-ականները ԱԺ-ում մեկը մյուսին գերազանցելով Սերժ Սարգսյանին փորձում են ցույց տալ, որ իրենք են պայքարել սահմանադրական փոփոխությունների անցկացման համար. «168 ժամ»

«168 ժամը» գրում է. «Երեկ Ազգային ժողովում իսկական բենեֆիս էր: Կուսակցական բենեֆիս: ՀՀԿ-ական պատգամավորները, իրար հերթ չտալով ու իրար գերազանցելով, գովերգում էին սահմանադրական բարեփոխումների նախագիծն ու այն ներկայացրած իշխանություններին: Գովերգում էին առանձնակի պաթոսով՝ իրենց չխնայելով: Ոչ թե պետության ու ժողովրդի համար, ինչպես ներկայացնում էին իրենց ելույթներում, այլ առաջին հերթին՝ սեփական անձի ու մանդատների: Փոփոխվող սահմանադրությամբ հանրապետականների միջև իսկական մրցավազք է սկսվել խորհրդարանական համամասնական ցուցակում տեղ ունենալու համար: Ու արդեն այսօրվանից պատգամավորները մեկը մյուսին գերազանցելով՝ Սերժ Սարգսյանին փորձում են ցույց տալ, որ հատկապես իրենք են առանձնակի դաժանությամբ պայքարել սահմանադրական փոփոխությունների անցկացման համար: Սահմանադրական փոփոխությունները գուցե իսկապես հեղափոխական առաջընթաց կարող են ապահովել Հայաստանի համար, գուցե իսկապես նպաստելու են ժողովրդավարության զարգացմանը, և այլն: Բայց այն ձևը, որով իշխանության ներկայացուցիչները քարոզում են, մեղմ ասած, հաճելի չէ: Եթե ՀՀԿ-ականներն իսկապես ցանկանում են, որ հասարակությունը կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին, ապա ավելի լավ կանեն կամ ավելի փաստարկված՝ առանց պաթեիզմի խոսեն, կամ ոչինչ չասեն, կամ քննադատեն այդ փոփոխությունները»:

Նմանատիպ նյութեր