9816 դիտում
10:33 20-09-2015
Ավտովթար Շիրակի մարզում. ՊՆ աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց
Հայաստանի քննչական կոմիտեի ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում` սեպտեմբերի 19-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 00:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 24-ամյա Արթուր Աթոյանը իր վարած Opel մակնիշի 34 ՍD 578 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի- Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում դեպի Գյումրի ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ` Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի բնակիչներ, 33-ամյա Արմեն Ղուկասյանը, 23-ամյա Լյովա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Ա. Աթոյանը ծառայում ՀՀ ՊՆ N զորամասում` որպես վարորդ, իսկ վիրավոր Ա. Ղուկասյանը` ՀՀ ՊՆ N զորամասում` որպես ավտոծառայության պետ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+