211652_close_icon
views-count4646 դիտում article-date 13:02 20-09-2015

Արսեն Վենգեր. Տեղի ունեցածը պարզապես խայտառակություն է. տեսանյութ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 6-րդ տուրում «Չելսիի» հետ խաղից (0:2) հետո անդրադարձել է հանդիպման առանցքային դրվագին, երբ «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստայի ստոր արարքից հետո հանդիպման մրցավարը դաշտից հեռացրեց «Արսենալի» պաշտպան Պաուլիստային: «Բացարձակապես չեմ հասկանում այսօրվա իրավիճակը: Կոստային երկու անգամ պետք է դաշտից հեռացնեին: Տեսեք, թե ինչ եղավ սկզբից: Կոստան միտումնավոր հարվածե Կոսելնիի դեմքին: Նա սադրանք կազմակերպեց, նա ամեն խաղում էլ իրեն ագրեսիվ է պահում: Ու նրա այդպիսի վարքագիծը արդյունք է տալիս մրցավարների թուլության պատճառով: Այն, որ «Արսենալի» կազմում երկու խաղացող հեռացրին, իսկ Կոստան մնաց դաշտում, պարզապես խայտառակություն է» ասել է Վենգերը: Նշենք, որ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը սպասարկում էր Մայքլ Դինի մրցավարական անձնակազմը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր