211652_close_icon
views-count2656 դիտում article-date 19:57 20-09-2015

Պրահայում նախագահի նստավայրի դրոշը փոխարինվել է երկար, կարմիր վարտիքով (լուսանկար)

Պրահայում նախագահի նստավայրի վրա պետական դրոշը փոխարինվել է երկար, կարմիր վարտիքով: BBC-ն տեղեկացնում է, որ երեք մարդ ձերբակալվել է: Կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել արթ խումբը, որը հայտնի է քաղաքական թեմաներով իր ներկայացումներով: Խումբը հայտարարել է, որ հենց կարմիր վարտիքն է, որ պետք է դրոշ ծառայի մարդկանց համար, ովքեր ոչնչից չեն ամաչում: Հստակեցրել են նաև, որ խոսքը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի մասին է: Ավելի վաղ այդ երկրի ղեկավարը բազմիցս քննադատել էր փախստականներին, ովքեր մուտք են գործում Եվրոպա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր