53185 դիտում
20:59 20-09-2015
Ինչու էր ԱԺ պատգամավորը անակնկալ այցելել Մոնղոլիայից Հայաստանի Անտառամեջ գյուղում բնակվող օտարականներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրերս Հանրային հեռուստաընկերության 1-ին լրատվական հաղորդմամբ տեսանյութ էր հրապարակվել Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում 2 անչափահաս երեխաների հետ բնակվող ազգությամբ Մոնղոլուհի Օյունչիմեգ Բայանդոլգորի ընտանեկան առօրյայից:
Կինը իր ամուսնու՝ Հրահատ Երիցյանի հետ երկար տարիներ բնակվել և աշխատել են Մոնղոլիայում, որտեղ ունեցել են իրենց երեխաներին՝ Վարսիկին և Արշակին: Տարիներ անց վերադարձել են Հայաստան՝ Հրահատի հայրական տուն: Անտառամեջ, որտեղ շարունակել են իրենց կյանքը: Ցավոք, այս տարվա հունվարին Հրահատը մահանում է և երեխաների խնամքը մնում է կնոջ վրա:
Երեխաները, կարելի է ասել, գերազանց առաջադիմությամբ սովորում են գյուղի միջնակարգ դպրոցում, սակայն սոցիալական այս բարդ պայմաններում միայնակ մայրը գերադասել է Հայոց աշխարհում հիմնական բնակություն հաստատել, իրենց գոյությունը պահպանում են անտառից վայրի մրգեր հավաքելով և վաճառելով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բոթոյանը ով հեռուստատեսությամբ դիտել էր ռեպորտաժը, իր աղբյուրներով ճշտել էր, թե ընտանիքին ինչով կարող է օգնել: Պարզել էր, որ ընտանիքը չունի հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա:
Այսօր պատգամավոր Կ. Բոթոյանը անակնկալ այցելեց Անտառամեջ և իր կողմից Օյունչիմեգ Բայանդոլգորին հանձնեց սառնարան, լվացքի մեքենա, հեռուստացույց և գումար որպեսզի կինը հոգա իր և երեխաների խնդիրները:
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ուրախ ենք, որ Օյունչիմեգը իր երեխաների հետ մեր գյուղում է ապրում: Հպարտ կին է ու երբեք չի փոշմանել, որ բնակվում է Հայաստանում: Ճիշտ է, մեկ-մեկ զրուցելիս ասում է, որ կարոտում է նաև Մոնղոլիան, բայց հետո խոստովանում է, որ Անտառամեջում իրեն զգում է յուրային»:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրում է բարեգործ մարդկանց հնարավորության սահմաններում օգնեն և սատարեն, թե այս, թե նման ընտանիքներին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Օյունչիմեգը ասում էր. «Առաջին հերթին գոհ եմ գյուղի ժողովրդից, գյուղապետից, դպրոցի ուսուցիչներից, իսկ դեպուտատին շնորհակալությունս եմ հայտնում անակնկալի համար, ես չեի սպասում նման քայլի, նորից մեծ շնորհակալությունս եմ հայտնում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+