211652_close_icon
views-count8589 դիտում article-date 17:56 21-09-2015

Ինչ պարգեւների են արժանացել Արմենչիկը, Ձախ Հարութը, Էռնա Յուզբաշյանը, Համլետ Գեւորգյանը եւ Հրանտ Թոխատյանը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Արմեն Հարպետի Գոնդրաչյանին (Արմենչիկին), երգչուհի Էռնա Նիկոլայի Յուզբաշյանին,երգիչ Համլետ Զելիմի Գեւորգյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ վաստակավոր արտիստի կոչում, իսկ Հրանտ Թոխատյանն արժանացել է ժողովրդական արտիստի կոչման։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ նախագահականից։ Նշենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ: Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պարգևները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Նմանատիպ նյութեր