211652_close_icon
views-count1238 դիտում article-date 14:09 22-09-2015

Ընկուզենու տակ գտնվող մահճակալի միջից հայտնաբերել են կանեփանման բույսի չորացված մանրացված զանգված

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները 1969 թ. ծնված Արմեն Թ.-ի այգու ընկուզենու տակ գտնվող մահճակալի միջից հայտնաբերել են մոտ 1.3 գ կշռով կանեփանման բույսի չորացված մանրացված զանգված, պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված մոտ 3.9 գ կշռով կանեփանման բույսի չորացված մանրացված զանգված, իսկ Արմեն Թ.-ի կինը` 1990 թ. ծնված Մարիամ Ա.-ն, տանը կից արհեստանոցից ներկայացրել է մոտ 4.9 գ կշռով կանեփանման բույսի չորացված մանրացված զանգված և հայտարարել, որ հայտնաբերված և իր կողմից ներկայացված զանգվածները պատկանում են ամուսնուն, ով դրանք քաղել է իրենց տան հարակից անտառից: Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր