211652_close_icon
views-count3839 դիտում article-date 17:30 23-09-2015

Խոսեպ Գվարդիոլա. Նման բան կյանքումս չէի տեսել

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խելահեղություն է անվանել 9 րոպեում Ռոբերտ Լևանդովսկու [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/22/65631/]5 գոլերը[/url]՝ «Վոլֆսբուրգի» հետ Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրի խաղում (5:1): «Կյանքումս նման բան չէի տեսել: Ոչ որպես ֆուտբոլիստ, ոչ էլ մարզիչ: Դա ամենաիսկական խելահեղություն է: Այսօր մենք տեսանք, թե ինչ բան է գերմանական ֆուտբոլը: Հնարավոր չէ այս ամենը բառերով նկարագրել», ասել է Գվարդիոլան: Իսկ Ռոբերտ Լևանդովսկին իր «հերոսության» առթիվ նշել է. «Դա խելահեղություն էր: Ես պարզապես հարվածում էի ու չէի մտածում, թե ինչ կլինի հետո»:

Նմանատիպ նյութեր