1933 դիտում
19:13 23-09-2015
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոյի գլխավորած պատվիրակությանը
Սեպտեմբերի 22-27-ը, ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստան է այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոյի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նախարարության դպրոցական կրթության վարչության պետ Թորսթեն Քլիմեն, նախարարության միջազգային և ԵՄ հետ կրթական կապերի պատասխանատու Դր. Ուվե Բիրկհոլցը և նախարարի օգնական Միխայել Շուլցը:
Այցի ընթացքում, սեպտեմբերի 23-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է նախարար Շտեֆան Դորգերլոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին, նախարար Պողոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հայ-գերմանական մշակութային կապերի զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման գործում ներդրած ջանքերի համար:
Խոսելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ նախորդ տարիների համագործակցության մասին, նախարարներն անդրադարձել են Մորիցբուրգ-Սաքսոնիա-Անհալթ երկրամասի արվեստի թանգարանում «Մինաս և Նարեկ Ավետիսյան: Մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսի բացմանը:
Այս համատեքստում նախարար Հ. Պողոսյանը նաև կարևորել է Գերմանիայի Դաշնության քաղաքացի, 84-ամյա Էմմանուել Սևրուգյանի՝ իր հոր և պապի կողմից որպես ժառանգություն ստացած գեղանկարների և լուսանկարների հավաքածուները Մատենադարանին նվիրաբերելու փաստը: Հանդիպմանը կողմերը նաև անդրադարձել են Սաքսոնիա-Անհալթ երկրամասում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին. 2015 թվականին՝ Պոտսդամում տեղի է ունեցել գերմանացի գրականագետ, փիլիսոփա Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կենտրոնակայանում կայացել է Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդի «Մահը անապատում. Հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը: Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանում անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով:
Մագդեբուրգում տեղի է ունեցել Գերմանիայում հրատարակված՝ եղեռնազոհ գրողների «Ափ մը մոխիր» գրքի շնորհանդեսը: Կոմպոզիտոր Թոմաս Բուխհոլցի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Մագդեբուրգի տաճարում և Հալլեում կայացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ՝ «Վոկալ մոդեռն» երգչախմբի մասնակցությամբ. երգչախումբը կատարել է Կոմիտասի ստեղծագործությունները: Այս տարի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Հալլե քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար է կանգնեցվել: Ի թիվս բազմաթիվ երկրների, Գերմանիայում նույնպես իրականցվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Այլևս երբեք» խորագիրը կրող թեմատիկ ֆիլմերի ցուցադրություն:
Գրականության և գրահրատարսկության ասպարեզում ևս մի շարք համատեղ նախագծեր են իրականացվել. երկու երկրների Գրողների միությունների ղեկավարների ջանքերով կազմվել և հրատարակվել է հայ և գերմանացի դպրոցականների՝ շարադրությունների երկլեզու ժողովածուն: 100-րդ տարելիցի շրջանակում լույս է ընծայվել նաև եղեռնազոհ բանաստեղծ Սիմանթոյի ստեղծագործությունների գիրքը:
«Հայ-գերմանական գրական բարեկամությունը շարունակվում է նաև «Գրական տապան» միջազգային փառատոնի շրջանակում։ Գերմանացի մտավորական Յուրգեն Յանկովսկու երաշխավորությամբ այս օրերին փառատոնին մասնակցում է նաև գերմանացի բանաստեղծ, թարգմանիչ Մարգրեթ Վեյնը: Հիրավի, շատ կարևոր է նաև հայ-գերմանական համատեղ արշավախմբերի գործունեությունը, որի շրջանակում հնագիտական ուսումնասիրությունները շարունակվում են: Ընդհանրապես, մշակութային արժեքների պահպանության գործում տարբեր երկրների համագործակցությունն ավելի շոշափելի արդյունքի է հանգեցնում, ուստի մեծ ուրախությամբ ու գոհունակությամբ եմ նշում նաև հայկական ժայռապատկերների ուսումնասիրման և հանրահռչակմանը միտված հայ-գերմանական արշավախմբի համատեղ աշխատանքը»,-Սաքսոնիա-Անհալթ երկրամասից ժամանած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հանդիպման շրջանակում, ստորագրվել է ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարության միջև կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: թյունները:
Նմանատիպ նյութեր
1007 դիտում
16:03 25-09-2015
Նախագահն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհին
2157 դիտում
17:00 27-06-2018
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամաս
Այս բաժնից
784 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
814 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»