211652_close_icon
views-count1576 դիտում article-date 15:14 24-09-2015

Երևանի պատվիրակությունը մասնակցել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի հիմնադրման 266-ամյակի միջոցառումներին. ֆոտոռեպորտաժ

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանի հրավերով այցելել է Դոնի Ռոստով, մասնակցել քաղաքի հիմնադրման 266-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև պաշտոնական ընդունելութանը։ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանի հետ հանդիպման ընթացքում Դավիթ Օհանյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է քաղաքի տոնի առթիվ և նկատել, որ Դոնի Ռոստովի հետ Երևանին կապում են ոչ միայն համաձայնագրերն ու քույր քաղաքների միջև գործընկերային հարաբերությունները, այլ նաև հայկական մեծ ու գործուն համայնքը։ Երևանյան պատվիրակությունը այցելել է նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, «Հայ-ռուսական բարեկամության» թանգարան, ինչպես նաև Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն հայկական եկեղեցի, հանդիպել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր