211652_close_icon
views-count3004 դիտում article-date 07:58 25-09-2015

Նախկին ոստիկանապետի որդու ընկերությունը սնանկ է ճանաչվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն Արմեն Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ընկերությունը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել։ Մեր տեղեկություններով ընկերությանը սնանկ է ճանաչվել «Ամերիա» բանկի պահանջով։ Հոլդինգը իր մեջ ներառում է երեք բրենդներ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը. «Վերանդա» ռեստորանային համալիրը և Էքսկլյուզիվ ապրանքների ներմուծմամբ զբաղվող «Ֆուդ լիդեր» ընկերությունը։ Նազարյանի որդու ընկերության պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է դեկտեմբերի 1-ին։ Սակայն հարց է, թե սնանկացման արդյունքում պարտատերերը կկարողանա՞ն հետ ստանալ իրենց պարտքը։ Մեր տեղեկություններով այս պահին «Բիզնես լիդեր հոլդինգ» ընկերությունը միայն մեկ անշարժ գույք ունի իր հաշվին գրանցած, այն է Մարգարյան ինստիտուտի նախկին ճաշարանի տեղում գործող կահույքի խանութի շենքը։ Հիշեցնենք, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետները սկսեցին փակվել հենց Ներսես Նազարյանի պաշտոնանկությունից հետո՝ 2013 թվականի մայիսից սկսած»։

Նմանատիպ նյութեր