211652_close_icon
views-count697 դիտում article-date 20:36 25-09-2015

Նախագահն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ նրա հերթական առաքելությունն արդյունավետ կլինի, մասնավորապես, Հայաստանի տնտեսության վրա արտաքին հատվածից շարունակվող բացասական հետևանքների գնահատման և դրանց հաղթահարման, տնտեսական աճի խթանման ուղղությամբ լուծումներ գտնելու առումով: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերն ու համագործակցությունը և շնորհակալություն հայտնել հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Սերժ Սարգսյանը կարևորել է ԱՄՀ կողմից «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» հերթական վերանայման ամփոփումը և ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից արդյունքների հաստատումը:

Նմանատիպ նյութեր