4199 դիտում
07:33 26-09-2015
Ավտովթար Երևանում. բախվել են Opel և Peugeot մակնիշի ավտոմեքենաները կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցում, թիվ 17 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 32-ամյա Աշոտ Սողոմոնյանի վարած Opel մակնիշի 34 NZ 017 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Արման Բրուտյանի վարած Peugeot մակնիշի 34 ZD 353 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչներ, 45-ամյա Նաիրա Բադանյանը և նրա դուստրերը՝ 25-ամյա Զարուհի և 21-ամյա Լիլիթ Բադանյանները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Peugeot-ի վարորդ Ա. Բրուտյանը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես վաշտի հրամանատար, կոչումով կապիտան է, Զ. Բադանյանը աշխատում է «4 ԷՅՉ» ընկերությունում՝ որպես որակի պատասխանատու, իսկ քույրը՝ Լ. Բադանյանը սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+