211652_close_icon
views-count1538 դիտում article-date 19:23 28-09-2015

Արցախի Ազգային ժողովի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 28-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների ու աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվել են նստաշրջանի օրակարգում ներառված օրենքների նախագծերը: Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի պատրաստվածության վերաբերյալ: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին: Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, առաջիկա լիագումար նիստին նախատեսվում է նաեւ օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

Նմանատիպ նյութեր