211652_close_icon
views-count2578 դիտում article-date 08:20 29-09-2015

Ինչո՞ւ մեդալի չեն արժանացել Քիմ Քարդաշյանը, ռեփեր Քանյե Ուեսթը, Սերժ Թանկյանը և «System of a Down»-ը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է` շաբաթ օրը Սերժ Սարգսյանը մի շարք գործարարների պարգևատրել Է տարբեր մեդալ՝ ներով՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար» ձևակերպմամբ։ Այլ կերպ ասած՝ բոլոր այն հայ գործարարները, որոնք Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման համար գումար են նվիրաբերել «քեշով», այսօր մեդալ ունեն։ Ու անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ մեդալի չեն արժանացել Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ աշխարհահռչակ ռեպեր Քանյե Ուեսթը։ Վերջիններս, իհարկե, «քեշ» գումար չէին տվել, բայց նրանց շնորհիվ մոտ մեկ շաբաթ ողջ աշխարհի առաջատար լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացած էր Հայաստանի վրա։ Նման քարոզչություն կազմակերպելու համար Հայաստանը տարբեր հաշվարկներով մոտ 300 մլն դոլար պետք է ծախսեր։ Սերժ Թանկյանի և «System of a Down» խմբի մասին էլ չենք խոսում, նրանք ևս «քեշով» չեն աջակցել, հետևաբար չունեն նաև մեդալ»։

Նմանատիպ նյութեր