1153 դիտում
19:16 01-10-2015
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նիստին
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 10-րդ նիստի շրջանակներում, սեպտեմբերի 27-30-ը աշխատանքային այցով ներկա է գտնվել Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում:
ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 10-րդ նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի, Տաջիկստանի արդարադատության նախարարներն ու Բելառուսի արդարադատության նախարարի տեղակալը:
Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման մեխանիզմները, ինչպես նաև փոխշահավետ փոխգործակցությանն ուղղված հետագա քայլերի ընթացքը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 10-րդ նիստի ընթացքում անդրադարձել է ԱՊՀ կոնվենցիաներին համապատասխան իրավական օգնության տրամադրման, քաղաքացիների իրավական մշակույթի և իրավական տեղեկացվածության բարձրացման գործում ԱՊՀ անդամ-պետությունների արդարադատության նախարարությունների դերին, ինչպես նաև ԴԱՀԿ մարմինների գործունեության պրակտիկայի ուսումնասիրության և ամփոփման աշխատանքների անցկացման առանձնահատկություններին:
Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ԱՊՀ անդամ-պետությունների արդարադատության նախարարների, վերջինների տեղակալների ու ոլորտի փորձագետների հետ:
ԱՊՀ անդամ երկրների Արդարադատության նախարարների խորհրդի նիստում ընդունվել է Արդարադատության խորհրդի աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում, որը կզբաղվի «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիայի և «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Քիշնևի կոնվենցիայի իրավակիրառ մեխանիզմների կատարելագործման հարցերով:
10-րդ նիստի ընթացքում ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ է ընտրվել Ռուսաստանի Դաշնության արդարադատաության նախարար Ալեքսանդր Կոնովալովը:
Հավելենք, որ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի հերթական` 11-րդ նիստը, կանցկացվի 2016թ. երկրորդ կիսամյակում, Սանկտ Պետերբուրգում` VI-րդ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
1257 դիտում
14:14 12-12-2020
ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մասնակցեց ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
1106 դիտում
15:05 04-07-2014
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Աստանայում մասնակցել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Այս բաժնից
715 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
541 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին