211652_close_icon
views-count2023 դիտում article-date 22:50 01-10-2015

Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանը. Նաիրա Զոհրաբյան

Մինչ իր ելույթին անցնելը, Նաիրա Զոհրաբյանը, հակադարձելով Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովին, ով իր ելույթում ցիտատներ էր բերում Վահան Մարտիրոսյանի ասուլիսից, հայտարարեց, որ ցանկացած երկրում կարելի է նման կենդանիներ գտնել, ասելով, որ այսօր հայկական ՙԺողովուրդ՚ օրաթերթը հրապարակել է նշյալ պերսոնաժի գժի թուղթը, ինչը Զոհրաբյանը ցուցադրեց, ու հավեցել, որ դրանով ամեն ինչ ասված է։ Այնուհետեւ, անդրադառնալով շփման գծում վերջին շրջանի լարվածությանն ու զոհերին, հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին մեղադրեց Ադրբեջանից հակաժողովրդավարության մոնստր-Ֆրանկենշտեյն կերտելուն աջակցելուն եւ հայտարարեց, որ հրադադարի ռեժիմի խախտմանընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նորիրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողություններիանցման հերթական քայլն է, ուստի, հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանը. Հարգելի գործընկերներ, Մինչ դուք շարունակում են անգլիական ջենթլմենտարիզմի ոգով թեթեւակի նկատողություններ անել Ադրբեջանին, մյուս կողմից էլ ջերմեռանդորեն աջակցում եք Լեռնային Ղարաբաղի հարցով կասկածելի մի զեկույցի պատրաստմանը, որի իրական նպատակը հայտնի է այստեղ նստած յուրաքանչյուրիս, Ադրբեջանը ձեր բոլոր աչքի առաջ վաղուց արդեն վերածվել է անազատությունների եւ հակաժողովրդավարության մոնստրի։ Եւ այդ մոնստր-ֆրանկենշտեյնին ծնելու գործում անուրանալի է նաեւ մեր Վեհաժողովի աջակցությունը։ Մինչ դուք համատեղ ուժերով Բոբ Ուոլթերի զեկույցն եք գրում, նույն այդ ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը հայտարարում է, որ հայկական այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար՝ իրենք դրանք կենթարկեն գնդակոծման խոշոր տրամաչափի զինատեսակներից։ Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարում է, որ մեկ շաբաթում Հայաստանում քարը-քարի վրա չի մնալու։ Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմից հայաստանյան սահմանամերձ գյուղերի հրետակոծման արդյունքում զոհվեց երեք կին՝ երեք ընտանիք մնաց անմայր։ Իսկ արդեն հաջորդ օրը երեկոյան, ադրբեջանական զինուժի կողմիցթուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանայինարկակոծման հետեւանքով զոհվեցին չորս զինվորներ։ Ակնհայտ է, որհրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմիցհրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչըլայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է։ Ուստի, հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը։ Իհարկե, հայտնի ճշմարտություն է՝ հոխորտում է թույլն ու վախկոտը եւ Լեռնային Ղարաբաղի իշխանության արձագանքը ալիեւյան մշտական սպառնալիքներին հստակ է՝ որ նման զարգացումների դեպքում պատասխանը լինելու է Ադրբեջանի համար անդառնալի կորուստներով հղի։ Դրանում Ադրբեջանը քանիցս առիթ ունեցել է համոզվելու։ Հարգելի գործընկերներ, սահմանային պարբերական լարվածությունները, որոնք անմեղ զոհերի պատճառ են դառնում, մեկ լուծում ունեն՝ միջազգային իրավունքի շրջանակում հարգել այդ իրավունքի բոլոր նորմերն ու ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը, ինչը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց արել է միջազգային իրավունքին համաձայն։ Սպասել, որ երբեւէ Ադրբեջանը կունենա բանական իշխանություն, որը ինքնակամ կհասկանա, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, կարծում եմ, իլյուզիա է։ Իլյուզիա է՝ տեսնելով, թե ինչպես են ադրբեջանական բանտեր նետվում լրագրողներ ու ազատ խոսքի պաշտպաններ, ինչպես են բանտերում տանջամահ արվում իրավապաշտպաններն ու ալիեւյան կլանի ընդդիմախոսները։ Ինչո՞ւ՝ որովհետեւ հստակ պատժամիջոցներ չկիրառելով ալիեւյան կլանի հանդեպ, մենք արձակում ենք այդ երկրի քաղաքական էլիտայի ձեռքերը։ Այլապես՝ Ալիեւը օրեր առաջ հերթական անգամ չէր հարձակվի եվրոպական կառույցների, Արեւմուտքի ու Գերմանիայի վրա, հայտարարելով, որ իրենք չունեն Արեւմուտքի կարիքը, այդ Արեւմուտքն է, որ ունի Ադրբեջանի գազի ու նավթի կարիքը։ Այսքանից հետո որոշումը ձերն է՝ շարունակե՞լ շոյել Ադրբեջանին հանուն նավթի ու գազի՝ դրանով վերջնականապես այդ երկիրը դարձնելով եվրոպական եւ տարածաշրջանային լուրջ սպառնալիք, թե՝ ոչ։

Նմանատիպ նյութեր