211652_close_icon
views-count2481 դիտում article-date 20:14 02-10-2015

Հայաստանի լրագրողների հավաքականը ճակատամարտ տվեց աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկայեֆի թիմին. ֆոտոշարք

«Փյունիկ» ակումբի մարզադաշտում այսօր կայացավ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և Հայաստանի լրագրողների հավաքականի բարեգործական հանդիպումը: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հավաքականի կազմում 2-րդ խաղակեսում հանդես եկավ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը, իսկ Հայաստանի լրագողների հավաքականի կազմում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը: Հանդիպումը բոլորովին էլ ընկերական չէր, այլ շատ մարտական և անզիջում: Ի վերջո, լարված այս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Լրագրողներից գոլի հեղինակ դարձավ Դավիթ Եղիազարյանը (News.am): Խաղից հետո հանդիպման բոլոր մասնակիցները պարգևատրվեցին հուշամեդալներով և հատուկ մարզաշապիկներով: Սակայն կարևորը, որը բոլոր խաղացողները, ինչպես նաև տրիբունաներում գտնվող բազմաթիվ լրագրողները, երեխաները, հանդիսատեսները Յուրի Ջորկայեֆի հետ լուսանկարվելու, «սելֆի» անելու, ինչպես նաև ինքնագիր վերցնելու հնարավորություն ունեցան: Կարելի է ասել, որ միջոցառումը հրաշալի ստացվեց: Ի դեպ, խաղին հետևում էին բազմաթիվ հայտնի մարզիկներ, այդ թվում՝ հեռացատկի Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը: Նշենք, որ բարեգործական ֆուտբոլային հանդիպման ողջ հասույթը փոխանցվեց սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռբերմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր