Ճապոնիայում առանց վարորդի տաքսիներ կհայտնվեն
2016 թվականի սկզբին Ճապոնիայի ճանապարհներին կհայտնվի առանց վարորդ տաքսի: Ավտոմեքենաներն ամբողջովին կառավարվելու են էլեկտրոնիկայով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ճապոնացիները հուսով են, որ «առանց վարորդի մեքենա» տեխնոլոգիան կիրագործվի մինչև 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք ամառային Օլիմպիադան։
Նախատեսվում է, որ մեքենաները կլինեն Toyota Estima հիբրիդային շարժիչով մինիվեններ։
Ճապոնիայի կառավարությունն ակնկալում է Օլիմպիադան օգտագործել որպես հարթակ՝ ցուցադրելու երկրի վերջին տեխնիկական նվաճումները, ինչպես նաև ներդրումներ ներգրավելու նպատակով: