211652_close_icon
views-count5571 դիտում article-date 19:55 03-10-2015

Անգլիայի առաջնություն. Սերխիո Ագուերոն 20 րոպեում պենտա-տրիկի հեղինակ դարձավ. տեսանյութ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ՝ 6:1: Այս հանդիպումը ինչ որ չափով հիշեցնում է «Բավարիա»-«Վոլֆսբուրգ» խաղը: Հաշիվը բացեցին «Նյուքասլի» ֆուտբոլիստները, սակայն հետո «Մանչեսթեր Սիթին» 20 րոպեում վեց գոլ խփեց, որոնցից 5-ի հեղինակը «քաղաքաբնակների» հարձակվող Սերխիո Ագուերոն էր: Հիշեցնենք, որ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին պենտա-տրիկի հեղինակ էր դարձել 9 րոպեում: Նշենք, որ Ագուերոն դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության 5-րդ խաղացողը, որը մեկ խաղում 5 գոլ է խփում: Անգլիայի Պրեմիեր-լիգա, 8-րդ տուր «Մանչեսթեր Սիթին»-«Նյուքասլ»՝ 6:1 Գոլերը. Ագուերո, 42, 49, 50, 60, 62, Դե Բրյույնե, 54 – Միտրովիչ, 17
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր