211652_close_icon
views-count2095 դիտում article-date 13:43 05-10-2015

«Լիվերպուլը» մնաց առանց մարզիչ. թիմը կարող է գլխավորել Յուրգեն Կլոպը

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Էվերթոնի» հետ լիվերպուլյան դերբիից (1:1) հետո «Լիվերպուլի» ղեկավարությունը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին: Գլխավոր պատճառը՝ «Լիվերպուլի» անվստահ մրցելույթներն են այս առաջնությունում: Ռոջերսը «Լիվերպուլը» գլխավորեց 2012 թվականին: 2013/2014 մրցաշրջանում թիմը նրա գլխավորությամբ զբաղեցրեց 2-րդ տեղը, իսկ վերջինս ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ: «Լիվերպուլը» նրա օրոք անցկացրած 165 խաղում տարել է 83 հաղթանակ, 40՝ ոչ-ոքի և 42 պարտություն կրել: Այժմ գլխավոր հարցը, թե ով կլինի թիմի հաջորդ մարզիչը: Հիմնական թեկնածու է համարվում Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Թեկնածուների թվում նշվում են նաև «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը, սակայն, որոշ տեղեկություններով, արդեն մերժել է «Լիվերպուլի» առաջարկը, Ռոբերտո Դի Մատեոն և Ֆրանկ դե Բուրը: Ի դեպ, բրիտանական The Daily Mail-ը տեղեկացրել է, որ Ռոջերսին իր պաշտոնանկության մասին «Էվերթոնի» հետ հանդիպումից անմիջապես հետո հեռախոսով հայտնել է ակումբի մենեջերներից մեկը՝ Մայք Գորդոնը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր