211652_close_icon
views-count6315 դիտում article-date 09:07 06-10-2015

Ավտովթար Լոռու մարզում. 39-ամյա վարորդը անչափահաս որդու հետ Chevrolet-ով հայտնվել է Դեբեդ գետի ափին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Վրաստանի պետական սահման-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ դեպի Ալավերդի ընթանալիս Երևանի բնակիչ, 39-ամյա Արթուր Պետրոսյանը իր վարած Chevrolet Aveo մակնիշի 17 US 786 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր ընթանալով՝ հայտնվել Դեբեդ գետի ափին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները: Ավտոմեքենան Դեբեդ գետի ափից դուրս է բերվել վերամբարձ կռունկի օգնությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում է գտնվել նաև վարորդի անչափահաս որդին, ով նույնպես բարեբախտաբար չի տուժել: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր