Ագուերոն վնասվածք է ստացել և պատգարակով հեռացել խաղադաշտից. տեսանյութ
Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն Էկվադորի հավաքականի հետ 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման հանդիպման (0:2) ժամանակ վնասվածք է ստացել:
Խաղի 19-րդ րոպեին գնդակ ընդունելիս Ագուերոն ձգել է ձախ ազդրի մկանը: Դրանից հետո արգենտինացուն պատգարակով են խաղադաշտից դուրս բերել:
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում վերջին երկու խաղում 6 գոլի հեղինակ էր դարձել: