211652_close_icon
views-count1938 դիտում article-date 09:28 11-10-2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Երևանի օրվա առթիվ

ՍԻՐԵԼԻ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ, շնորհավորում եմ ձեզ, մեզ բոլորիս և, ընդհանրապես, համայն աշխարհի հայությանը՝ մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան 2797-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մենք ուրախությամբ կարող ենք փաստել, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր հնամենի մայրաքաղաքն աշխարհին ներկայանում է որպես կայուն զարգացման ուղով ընթացող ժամանակակից քաղաք, որը յուրաքանչյուր տարի առաջընթաց է արձանագրում տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Մայրաքաղաքի կյանքում օրեցօր տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումներն ակնհայտ են: Դրանք նոր մտահղացումներ են, որոնք կոնկրետանում են որպես իրականացված ծրագիր կամ միջոցառում: Դրանցից շատերը երևանցու համար դառնում են հոգեհարազատ, ապա և՝ ավանդական ու ամենամյա։ «Էրեբունի-Երևանն» այս տարի էլ է մեկտեղում մեզ և աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին՝ հրաշալի առիթ դառնալով է՛լ ավելի ամրապնդելու մեր կապն ու հպարտանալու կայացած մայրաքաղաքով: Այս օրը նաև միմյանց նկատմամբ բարությամբ, սիրով ու հարգանքով լցվելու և այդ ամենն անկեղծորեն մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու հրաշալի առիթ է՝ այն համոզմամբ, որ սիրով ու հոգատար վերաբերմունքով այսուհետ և՛ս շարունակելու ենք շենացնել մեր ջերմ ու բարի քաղաքը: Կրկին շնորհավորենք միմյանց, մեկս մյուսին փոխանցենք մեր սերն ու ջերմությունը և յուրաքանչյուրս ասենք ՝ Շնորհավո՛ր տոնդ, իմ ջերմ ու բարի քաղաք: Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն: [color=#000000]ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ[/color]

Նմանատիպ նյութեր