211652_close_icon
views-count1188 դիտում article-date 16:07 12-10-2015

ՀՀ Լոռու մարզի և ԼՂՀ Մարտունի քաղաքի երեխաներին հյուրընկալել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը. ֆոտոռեպորտաժ

Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանը հրավիրված Լոռու մարզի և ԼՂՀ Մարտունի քաղաքի տասնյակ երեխաներին հյուրընկալել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը ողջունել է լոռեցի և մարտունեցի դպրոցականներին և տեղեկացրել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում են գտնվում նաև ՀՀ մարզերի և ԼՂՀ շրջաններից ժամանած տասնյակ երեխաներ: Փոքրիկները հայտնել են տոնական Երևանում ստացած տպավորությունները և շնորհակալ եղել իրենց Երևան այցելելու հնարավորություն ընձեռելու համար: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր