211652_close_icon

Անգելա Մերկելը Թուրքիա կայցելի

views-count1371 դիտում article-date 16:45 12-10-2015
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, հաղորդւմ են թուրքական լրատվամիջոցները: Այդ կապակցությամբ Գերմանիայի կառավարության մամլո քարտուղար Շտեֆֆեն Զեհբերգը հայտնել է, որ Մերկելը Թուրքիայում հանդիպում կանցկացնի այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Քննարկումն ընթանալու է ահաբեկչության դեմ պայքարի, միգրանտների ճգնաժամի և սիրիական հակամարտության շուրջ:

Նմանատիպ նյութեր